Օբաման «զգուշացրել» է Էիդողանին. Եթե Արձանագրությունները չվավերացվեն, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դժվար կլինի կանգնեցնել

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Hurriyet թուրքական թերթը, դեկտեմբերի 7-ն Վաշինգտոնում կայացած ԱՄն-ի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ հանդիպման ընթացքում Բարակ Օբաման ընդգծել է Արձանագրությունների վավերացման անհրաժեշտությունը:



Բարակ Օբաման հիշեցրել է Էրդողանին Հայոց ցեղասպանությանը վերաբերվող բանաձեւերի մասին, որոնք բազմիցս գտնվել են ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում, եւ ասել է, որ դժվար կլինի կանգնեցնել նմանատիպ բանաձեւի ընդունումը այն դեպքում, եթե Արձանագրությունները չվավերացվեն, գրում է Hurriyet-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---