Հայաստանի նորագույն պատմության մեջ 2009 թվականը ամենածանրն էր տնտեսական առումով10 դեկտեմբերի 2009 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Տարին մոտենում է ավարտին եւ արդեն ժամանակն է ամփոփել արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի նորագույն պատմության մեջ 2009 թվականը ամենածանրն էր երկրի համար տնտեսական առումով: Դեկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, նման անկում գրանցվել էր 1992թ., երբ Հայաստանը շրջափակման մեջ էր: Ասատրյանը կոչ է արել Հայաստանի կառավարությանն ուշքի գալ եւ չընթանալ այն ճանապարհով, որով նա գնում է արդեն մի քանի տարի, «իսկ 2009-ին երկրին պակասում էր օրինականությունն ու արդարացիությունը»: «Սա մեր ներքին ճգնաժամն է, մեր պետական քաղաքականության արդյունքը, քանի որ համաշխարհային ճգնաժամը չէր կարող նման ազդեցություն ունենալ Հայաստանի վրա»,-ասել է նա: Բացի այդ, ՀՀ ԿԲ նախկին նախագահը ընդգծել է խորհրդարանի ոչ համարժեք գործունեությունը, որը պատշաճ կերպով չանդրադարձավ 2010 թվականի բյուջեի նախագծին, քանի որ նրա հիմնական հոդվածները գործնականում մնացին նույնն, ինչ 2009 թվականին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |