Էրդողանի արդարացումներն Օբամայի առջեւ Արձանագրությունների վավերացման վերաբերյալ ծիծաղելի են10 դեկտեմբերի 2009 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետի ու ԱՄՆ նախագահի հանդիպումը համապատասխանում էր Թուրքիայի շահերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական գծով ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է առաջընթաց գրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, վկայում են այն մասին, որ Թուրքիային այս անգամ էլ հաջողվեց իր դիրքորոշումը պարտադրել ԱՄՆ նախագահին: «Դա առիթ է նրա համար, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ Թուրքիան խախտել է «ֆուտբոլային ժողովրդավարության» կանոններն ու ձախողել է բանակցությունները»,-ասել է Մանոյանը: Ընդ որում նա ուշադրություն է դարձել, որ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը պետք է եզրակացություն հրապարակեր հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ինչը չարվեց: «Դա Թուրքիայի սահմանադրության խախտում է երկրի խորհրդարանի կողմից»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, Օբամայի հետ զրույցում Էրդողանի արդարացումներն այն մասին, թե իշխանությունների գործադիր մարմինը չի կարող ճնշում գործադրել օրենսդիր մարմնի վրա, ծիծաղելի է: Մանոյանը նշել է նաեւ, որ «որքան շատ հայկական կողմը ձգձգի Թուրքիայի հետ բանակցություններից դուրս գալու գործընթացը, այնքան կնվազի բացասական հետեւանքներից խուսափելու հնարավորությունը»; «Որքան շուտ Հայաստանը հայտարարի այն մասին, որ Թուրքիան խախտել է բանակցային գործընթացի կանոնները, այնքան շուտ կկարողանա զերծ պահել իրեն այն վտանգներից, որոնք սպառնում են նրան»,-ասել է Մանոյանը` հավելելով, որ ժամանակի հետ Թուրքիային կհաջողվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ճնշում գործադրել Հայաստանի վրա նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |