ՀՅԴ-ն շարունակելու է հետագայում էլ պայքարել արձանագրությունների վավերացման դեմ10 դեկտեմբերի 2009 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ ՀՅԴ -ն Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն չի կազմում, մենք պետք է փորձենք հասարակության միջոցով պայքարել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ եւ այդ դիրքորոշումը հասցնել ՀՀ ԱԺ պատգամավորներին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: «Հայաստանի համար արձանագրությունները վավերացնելու խելամիտ ժամկետները 2010 թ. փետրվար -մարտն է` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին: Սակայն Թուրքիան առիթ կգտնի եւ կփորձի ցուցադրել բանակցային գործընթացի շարունակականությունը» , - նշեց Մանոյանը` ավելացնելով, որ Թուրքիայի համար կարեւորը ոչ թե Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելն է, այլ աշխարհին կարգավորման գործընթացը ցուցադրելը, որպեսզի խուսափի գերտերությունների հնարավոր ճնշումներից: «Թուրքիան խելամիտ ժամկետներ ասելով հասկանում է ղարաբաղյան հակամարտության հարցում ի շահ Ադրբեջանի նպաստավոր տեղաշարժերի պահը», - ասել է Կիրո Մանոյանը: Միաժամանակ նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է Ադրբեջանի կազմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |