Երեւանում տեղի ունեցավ մարդու իրավունքների հարցերի շուրջ ԵՄ-Հայաստան առաջին երկխոսությունը10 դեկտեմբերի 2009 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան առաջին երկխոսությունը` մարդու իրավունքների հարցերի շուրջ: Ներկայում ԵՄ-ն մարդու իրավունքներին նվիրված երկխոսության մեջ է ներգրավված աշխարհի ավելի քան երեսուն երկրների հետ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան առաջին երկխոսությունն անցավ բաց, բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ շոշափվեցին համագործակցության կոնկրետ հեռանկարներ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Պատվիրակության կազմում էին` ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, ինչպես նաեւ գլխավոր դատախազության, ոստիկանության, արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Շվեդիայի մարդու իրավունքների հարցերով դեսպան Յան Աքսել Նորդլանդերը: Մարդու իրավունքների առաջին երկխոսության օրակարգում էր մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների իրականացման, ինչպես նաեւ միջազգային կառուցվածքների շրջանակներում համագործակցության հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |