Դեկտեմբերի 14-ին ԵՃՇՊՀ-ում կբացվի Շտեֆան Կոպպելկամի պաստառների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում կբացվի Շտեֆան Կոպպելկամի պաստառների ցուցահանդեսը: «Տեղական ժամանակ» խորագրով պաստառային ցուցահանդեսը նվիրված է Բեռլինի պատի անկման 20-րդ տարեդարձին: Կազմակերպիչներն են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Գերմանիայի ԱԳ նախարարությունը եւ Գյոթեի անվան ինստիտուտը:



Ցուցահանդեսը, որի օգնությամբ հեղինակը ցույց կտա իրականությունը Բեռլինի պատի անկումից առաջ եւ հետո, ներառվել է «20-ամյա խաղաղ հեղափոխություն» ցուցահանդեսների շարքում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---