ՀՅԴ պատրաստ է քննարկել Մադրիդյան սկզբունքների նոր տարբերակը

PanARMENIAN.Net - «Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու կարող է բացատրվել նրանով, որ Մադրիդյան փաստաթղթի նոր տարբերակում կան տարրեր, որոնց հետ Ադրբեջանը համաձայն չէ: Կարծում եմ` այդ այցի շրջանակներում համանախագահները համաձայնեցնելու են այդ վիճելի պահերը»,- ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խմբակցությունից պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:



Հովհաննիսյանի խոսքով, ՀՅԴ-ն հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ Մադրիդյան սկզբունքների դեմ, քանի որ ելնելով այդ փաստաթղթից` Հայաստանը միակողմանի զիջումների է գնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Եթե Մադրիդյան փաստաթղթի նոր տարբերակում զգալի փոփոխություններ լինեն, մենք պատրաստ ենք քննարկել դրանք»,- նկատեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---