ԵԱՀԿ ՄԽ-ն հույս ունի 2010-ին ավարտել Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հույս ունեն 2010-ին ավարտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որպես հաջորդ քայլ միջնորդները մտադիր են հունվարի սկզբին այցելել նաեւ Երեւան:



«Այդ այցերը հող կնախապատրաստեն 2010-ին երկու երկրների նախագահների միջեւ հետագա հանդիպումների համար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքն ավարտվի»,- ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---