Ռուսաստանը չի փոխել է իր դիրքորոշումն Իրանին C-300 հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ11 դեկտեմբերի 2009 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի մոտեցումներն Իրանի միջուկային ծրագրի հարցում եւ Թեհրանին C-300 հրթիռային համալիրների մատակարարման հնարավորության վերաբերյալ չեն փոխվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Մեկնաբանելով ՌԴ ղեկավարության վերաբերմունքն Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում` Նեստերենկոն ասել է, որ պատժամիջոցների կիրառումը խնդիրների լուծման լավագույն միջոցը չէ: «Պատժամիջոցների լեզուն մեր լեզուն չէ»,-գտնում է նա: «Դա բազմիցս է ասվել մեր ղեկավարության կողմից»,-ասել է նա: «Մենք գտնում ենք, որ պետք է կիրառել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներ բոլոր ծագող խնդիրների լուծման համար»,-հաղորդում է Iran.ru-ն: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով C-300 համալիրների առաքման հարցին, նշել էր, որ Ռուսաստանը «այդ առումով հավատարիմ է մնում միջազգային կանոններին եւ մենք չենք խախտում դրանք»: Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ տարիներ շարունակ համագործակցելով Իրանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, Ռուսաստանը միշտ խստիվ պահպանում էր բոլոր միջազգային պարտավորությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |