ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խորապես անհանգստացած են Իրանի միջուկային ծրագրով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն միացել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ «խորը անհանգստության» մասին ԵՄ հայտարարությանը: Ինչպես ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, Վաշինգտոնը պաշտոնական Թեհրանին կոչ է անում կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները:



«Կառուցողական բանակցությունների մասին առաջարկը բանակցությունների սեղանին է մնում, եւ մենք Իրանին կոչ ենք անում այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- նշում է Սպիտակ տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբբսը: Նրա խոսքով, եթե Իրանը չկարողանա իր միջուկային ծրագիրը համապատասխանեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին, դա համապատասխան հետեւանքների կհանգեցնի:



Ռոբերտ Գիբբսն ավելացրեց, որ ԱՄՆ վարչակազմը դեռեւս դեռեւս պատրաստ չէ աշխատել Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի խնդրի խաղաղ դիվանագիտական լուծման որոնումների համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---