Մեծի Տանն Կիլիկիո «Կիլիկիա» թանգարանում նկարիչ Գրիգոր Նորիկյանին նվիրած երեկո կայացավ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Մեծի Տանն Կիլիկիո «Կիլիկիա» թանգարանում նկարիչ Գրիգոր Նորիկյանին նվիրած երեկո կայացավ:



«Նորիկյանն այն նկարիչներից է, ովքեր ընդունակ են տեսնելու իրականությունը զանազան ժողովուրդների պրիզմայի միջով եւ եզրակացություններ կատարել նկարչության լեզվով»,- իր խոսքում նշեց Անդրանիկ Տագեսյանը:



Երեկոյի ընթացքում շատ հայ ու այլազգի նկարիչներ, արվեստաբաններ գնահատեցին Գրիգոր Նորիկյանի ստեղծագործությունը:



Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Գրիգոր Նորիկյանին պարգեւատրեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալով:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---