Բուենոս-Այրեսի քաղաքապետը Գագիկ Բեգլարյանին հրավիրեց արգենտինական մայրաքաղաք այցելել12 դեկտեմբերի 2009 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին ԱրգենտինայումՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանըհանդիպում էունեցելԲուենոսԱյրեսքաղաքի կառավարությանղեկավարՄաուրիսիո Մակրիի հետ: Ջերմ մթնոլորտում ընթացած զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նկատել է, որ 2000 թ. Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ կնքված բարեկամության եւ համագործակցության պայմանգիրը լավ հիմք է հանդիսանում երկու քաղաքների միջեւ բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու համար: Դեսպան Կարմիրշալյանը նշել է, որ կողմերը պետք է լիարժեք օգտագործեն պայմանագրից բխող հնարավորությունները եւ առաջարկել էավելի մեծ ուշադրություն հատկացնել երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերություններին: Բուենոս Այրեսի կառավարությանղեկավարը կարեւորելով Երեւանի հետ համագործակցության ընդլայնումը` խնդրել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին փոխանցել Բուենոս Այրես այցելելու հրավերը: ԴեսպանԿարմիրշալյանն առաջարկել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության այցն օգտագործել Բուենոս Այրեսում Երեւանի շաբաթ կազմակերպելու նպատակով, որին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի մայրաքաղաքից ժամանած մշակութային գործիչները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |