Երեւանում երգահան Ավետ Տերտերյանի 80-ամյակին նվիրված համերգ կկայանա12 դեկտեմբերի 2009 - 18:16 AMT PanARMENIAN.Net - «Այսօրվա համերգի ժամանակ կկատարեն Ավետ Տերտերյանի կամերային երաժշտությունը: Մենք նրան ճանաչում ենք որպես խոշոր երգահան, որը երաժշտություն է գրում նվագախմբերի համար: Բայց մենք նրա կամերային ստեղծագործություններն ենք հավաքել այսօրվա համերգի համար»,- Ավետ Տերտերյանի 80-ամյակին նվիրված համերգից առաջ PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասնակից, ջութակահար Կարեն Շահգալդյանը: «Ես աննախադեպ գոհ եմ, որ բոլոր հրաշալի երաժիշտները, ովքեր մասնակցում են այսօրվա համերգին` Արամ Խաչատրյանի անվան տրիոն, Աննա Մայիլյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, ինչպես նաեւ ալտահար Յանա Դարյանն ու ջութակահար Արամ Ասատրյանը, մեծ էնտուզիաստներ են: Ինձ շատ հաճելի է, որ հենց նրանք են համերգի նախաձեռնողները, եւ որ Հայաստանի Մշակույթի նախարարությունը օժանդակեց այդ նախաձեռնությունը»,- նշեց Ավետ Տերտերյանի այրի, երաժշտագետ, Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Տիգրանովան: Համերգի ժամանակ ողջույնի խոսքով հանդես կգա արվեստաբանության դոկտոր եւ ընտանիքի բարեկամ Աննա Արեւշատյանը, որը բազմիցս անդրադարձել է երգահանի ստեղծագործությանը: Համերգը կկայանա դեկտեմբերի 12-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |