Թուրքիայում հայտնված Հայաստանի քաղաքացիների երեխաները սովորում են մաքսանենգ դասագրքերով13 դեկտեմբերի 2009 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների երեխաները, որոնք գտնվում են Թուրքիայում, ստիպված են կարդալ հայկական «մաքսանենգ» դասագրքեր անլեգալ դպրոցում, որը գտնվում է Ստամբուլի շենքերից մեկի նկուղում: Լոզանի պայմանագրի դրույթները եւ Թուրքիայի «Հատուկ կրթության մասին» օրենքն արգելում է այդ երեխաներին այցելել Թուրքիայի հայկական փոքրամասնության դպրոցներ: Նույնիսկ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, միեւնույն է, նրանք չեն կարողանալու սովորել հայ համայնքի դպրոցներում այնքան ժամանակ, քանի դեռ օրենքը չի փոխվի:Դպրոցում սովորում են 5-14 տարեկան մոտ 20 աշակերտներ: Միակ բանը, որից նրանք վախենում են` այն է, որ կարող է դպրոցի տեղը հայտնաբերվել: Ստամբուլում գոյություն ունեն մի քանի նկուղային դպոցներ: Գտնվելով Թուրքիայի օրենքից դուրս գոտում, այդ երեխաները չեն կարող նույնիսկ հաճախել թուրքական դպրոցներ: Նրանց կրթության միակ աղբյուրը անօրինական «մաքսանենգ» դասագրքերն են եւ կամավոր ուսուցիչները, գրում է Hurriyet -ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |