Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-16-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Փարիզ: Համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ Նախարարը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:



Դեկտեմբերի 14-ին նախարար Նալբանդյանի Փարիզում կանցկացնի նաեւ Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---