Հայ-թուրքական Արձանագրություններ. ՀՅԴ-ն հավաստիացնում է, որ հունվար ամիսը Հայաստանում հանգիստ չի լինի14 դեկտեմբերի 2009 - 14:17 AMT PanARMENIAN.Net - «Լավ կլիներ, եթե մինչեւ ՀՀ Սահմանադրական դատարանում Արձանագրությունների քննարկումները 2010 թ-ի հունվարի 12-ն, Թուրքիայում ստեղծված իրավիճակը ավելի պարզ լիներ », - ասել է մամլո ասուլիսում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:Նա նաեւ հաղորդել է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ՀՅԴ-ն նախատեսում է անցկացնել լայնածավալ բողոքի ակցիաներ Արձանագրությունների դեմ: «Այնպես որ այդ ժամանակ Հայաստանում հանգիստ չի լինի», - հայտարարել է նա: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացումը Հայաստանում հնարավոր է, որ խափանվի, քանի որ հայ հասարակության մեծամասնությունը կիսում է ՀՅԴ-ի տեսակետը նախապայմանների վերաբերյալ: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե որքանով հավանական է Արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում, նա հայտարարել է, որ թուրքական կողմը որոշ ժամանակ շանտաժի ենթարկելով Հայաստանին, այնուամենայնիվ կվավերացնի փաստաթղթերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |