Վահան Հովհաննիսյանը քննադատել է Հայաստանի նախագահի հայտարարությունը14 դեկտեմբերի 2009 - 15:20 AMT PanARMENIAN.Net - «Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չպետք է հայտարարեր, թե Հայաստանը գնաց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նույնիսկ Թուրքիայի առջեւ չբարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, հասկանալի է, որ Հայաստանը, ելնելով տակտիկական մտադրություններից, չարծարծեց Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, սակայն ամեն անգամ դա բարձրաձայն կրկնելը լուրջ սխալ է: «Քանի որ նման հայտարարություններով ՀՀ-ն զենք է տալիս հակառակորդի ձեռքը»,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |