ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը Երեւան կժամանի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ի երեկոյան Երեւան կժամանի ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական խորհրդարանական պատվիրակությունը:



Պատվիրակության կազմում են ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ԼՂՀ ԱԺ ‎ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը , ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ԼՂՀ ԱԳՆ նախարար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ սոցիալական ապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանը:



Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ ԱԺ պատվիրակությանը կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նույն օրը ԱԺ Ոսկեզօծ դահլիճում աշխատանքը կսկսի ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
---