The Times. Իրանը փորձարկում է ատոմային ռումբի հիմնական բաղադրիչը

PanARMENIAN.Net - Իրանը փորձարկում է ատոմային ռումբի հիմնական բաղադրիչը: Այդ մասին գրում է բրիտանական The Times թերթը` հղում անելով հետախուզության գաղտնի փաստաթղթերի վրա:



Ինչպես գրում է թերթը, 2007թ. սկզբով թվագրված փաստաթղթերում շարադրվում է Թեհրանի միջուկային ռումբի նեյտրոնային բաղադրիչի փորձարկման քառամյա ծրագիրը: Այդ սարքը գործարկում է պայթյունի մեխանիզմը:

Ըստ թերթի տեղեկատվության, այդ փաստաթղթերին ծանոթացել են մի շարք արեւմտյան երկրների հատուկ ծառայություններ: Թերթի աղբյուրը ՄԱԳԱՏԷ-ում հաստատել է, որ փաստաթղթերը փոխանցվել են ՄԱԿ-ին:

Իսրայելն արդեն արձագանքել է այդ փաստերին` այդ երկրի անհայտ ներկայացուցիչն ասել է, որ Իսրայելը շատ է մտահոգված Իրանի միջուկային ծրագրով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---