ՀՀ դեկտեմբերի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի 109 աուդիտոր

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունըհրապարակել էաուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի: Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նա- Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպության կողմից որակավորված 1 դիմորդի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



2009 թվականիընթացքումընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 7 քննություն: Արդյունքում` քննությանը մասնակցած 89-ը դիմորդներից 24-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի 109 աուդիտոր:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---