ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴԻՄՈՒՄԸ15 փետրվարի 2002 - 22:10 AMT PanARMENIAN.Net - 11 ամիսների աշխատանքի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովը, որը ուսումնասիրում է «ԱրմենՏել» ընկերության կողմից ներդրումային ծրագրի կատարումը, արձանագրել է բազմաթիվ իրավախախտումներ ներդրողի` հունական OTE ընկերության կողմից, որին պատկանում է «ԱրմենՏԵլի» բաժնետոմսերի 90 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հաղորդել է, որ միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է դիմել հանրապետության Գլխավոր դատախազություն` իրավախախտումների փաստերը ուսումնասիրելու եւ OTE ընկերության կողմից հանրապետությանը հասցված նյութական վնասը փոխհատուցելու նպատակաով: Իր հերթին, միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ «ԱրմենՏելը» չի կատարել իր ներդրումային պարտավորությունները: Նրա խոսքերով, ընկերությունը միտումնավոր ավելացրել է ներդրումների ծավալները այն բանի հաշվին, որ 3-4 անգամ ուռճացրել է տվյալները ներկրված սարքավորումների արժեքի վերաբերյալ, որոնք շատ անգամ չէին համապատասխանում տեխնիկայի վերջին ստանդարտներին: Իրավախախտումներ են հայտնաբերվել նաեւ «ԱրմենՏելի» շահույթների վերաբերյալ տվյալներում, որոնք իջեցված էին,-նշել է Սարգսյանը: Կապի ոլորտում կառավարության գործունեությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը, ծանոթանալով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած տվյալներին, կարծիք է հայտնել, որ եթե «ԱրմենՏելը» չի կատարում լիցենզիայի պահանջները, ապա անհրաժեշտ է հարց բարձրացնել ընկերությանը լիցենզիայից զրկելու վերաբերյալ: Մանուկյանը տարակուսանք է հայտնել «ԱրմենՏելի» կողմից թույլ տված իրավախախտումների նկատմամաբ կառավարության ուշացած ռեակցիայի կապակցությամբ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |