Արա Պապյան. Ոչ ոք Թուրքիայի վարչապետին չի մեղադրում Հայոց ցեղասպանության իրագործման համար![]() 14 դեկտեմբերի 2009 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Որեւէ մեկն անձամբ Էրդողանի նախնիներին չի մեղադրում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար: Ավելին, որեւէ մեկը չի մեղադրում նաեւ թուրք ժողովրդի ներկա սերնդին Հայոց ցեղասպանության համար: Այդ մասին հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա խոսքով, այսուհանդերձ, թեեւ ժամանակակից թուրքերը մեղավոր չեն իրենց նախնիների հանցագործությունների համար, այնուամենայնիվ նրանք պատասխանատու են դրանց համար: Ինչպես ժամանակակից գերմանացիները, մեղավոր չլինելով նացիստների հանցագործությունների համար, պատասխանատու են դրանց համար եւ մինչ այժմ շարունակում են լուռ ու համբերատար կրել ծանր պատասխանատվությունը: «Գերմանացիների պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն կատարված հանցագործության միանշանակ դատապարտումով, այլեւ տասնամյակների ընթացքում Իսրայելին հատկացված եւ հատկացվող հարյուրավոր միլիարդների հասնող օգնությամբ»,- նշեց Պապյանը: «Էրդողանի նախնիները, գուցեեւ, անմիջականորեն չեն մասնակցել Հայոց ցեղասպանությանը, սակայն, անտարակույս, Էրդողանի քաղաքական նախնիները քսաներորդ դարի առաջին ցեղասպանության իրականացնողներն են»,- ընդգծեց Արա Պապյանը: Ընդ որում, նա ավելացրեց, որ մինչեւ ներկայիս Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա շարունակում է մնալ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասնակիցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |