Հայտնի են դարձել Հայաստանի Ծրագրավորման բաց առաջնության հաղթողների անունները14 դեկտեմբերի 2009 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին հայտնի են դարձել ծրագրավորման Հայաստանի բաց առաջնության (AOPC) հաղթողների անունները, որի կազմակերպիչներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Microsoft ընկերությունն ու Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը: Անձնական առաջնության արդյունքում առաջին տեղը գրավեց Էդուարդ Փիլիպոսյանը, որին որպես մրցանակ հանձնվեց «HP» լեփթոփը եւ 200 հազար դրամ, երկրորդ տեղը գրավեց եւ 200 հազար դրամ ստացավ Հայկ Սարիբեկյանը, երրորդ տեղում է Միհրան Հովսեփյանը: Նա ստացավ 100 հազար դրամ: Բոլոր երեք հաղթողները Սլավոնական համալսարանի ուսանողներ են: Թիմային մրցումներում առաջին տեղում է Էդուարդ Փիլիպոսյանի, Արամ Շատախչյանի ու Զավեն Գրիգորյանի թիմը: Նրանց մրցանակը 300 հազար դրամ է: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը ստացել են 270 եւ 150 հազար դրամ համապատասխանաբար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |