ՀՅԴ-ն չի վերադառնա կոալիցիա, նույնիսկ եթե ՀՀ նախագահը հրաժարվի Արձանագրություններից14 դեկտեմբերի 2009 - 22:22 AMT PanARMENIAN.Net - «Նույնիսկ եթե Հայաստանի նախագահը շտկումներ կատարի արտաքին քաղաքականության կուրսի մեջ եւ հրաժարվի Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից, ՀՅԴ-ն չի վերադառնա կոալիցիա»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, ՀՅԴ-ի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ կարող է համագործակցություն լինել, եթե իշխանությունները հանդես գան Դաշնակցության համար ընդունելի նախաձեռնություններով, սակայն կոալիցիայի ստեղծումն իմաստ չունի, քանի դեռ իշխանությունները չեն փոխել իրենց աշխատանքի ոճը: «Հայաստանի ղեկավարությունը ցույց է տվել, որ որոշումներ է կայացնում, առանց խորհրդակցելու: Քանի դեռ աշխատանքի այդ ոճը չի փոխվել, ամեն տեսակի կոալիցիաներն անիմաստ են»,-ասել է Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |