Արդշինիվեստբանկը «Բիստրայա պոչտա» համակարգով կիրականացնի փոխանցումները նաեւ ռուբլիով

PanARMENIAN.Net - Արդշինիվեստբանկը, դեկտեմբերի 14-ից «Բիստրայա պոչտա» դրամական փոխանցումների համակարգով բացի ԱՄՆ դոլարից եւ Եվրոյից, դրամական փոխանցումներ է իրականացնելու նաեւ ռուսական ռուբլով:

«Բիստրայա պոչտա» դրամական փոխանցումների համակարգի հետ Արդշինինվեստբանկը համագործակցում է 2006 թվականից: Համակարգը գործում է ԱՊՀ երկրներում եւ ունի 5000-ից ավելի սպասարկման կետեր:



Արդշինինվեստբանկը համագործակցելով բազմաթիվ միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ձգտում է իր հաճախորդների համար ստեղծել դրամական փոխանցումներից օգտվելու լայն հնարավորություններ:



Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Բիստրայա պոչտան» դարձավ երրորդ համակարգը, որի միջոցով մենք կատարում ենք փոխանցումներ նաեւ ռուսական ռուբլիով:

Հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, Արդշինինվեստբանկը ներկայումս փոխանցումներ է իրականացնում նաեւ բազմաթիվ այլ հանրաճանաչ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով` Contact, MoneyGram, Migom, IntelExpress, RIA, ինչպես նաեւ այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի եւ Սբերբանկի հետ»:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---