Նազիկ Ավդալյանը 2009 թ-ի Հայաստանի լավագույն մարզիկն է15 դեկտեմբերի 2009 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սպորտային լրագրողների ֆեդերացիան դեկտեմբերի 3-15-ը Հայաստանի լավագույն մարզիկ կոչման համար անցկացրել է ամենամյա ավանդական հարցումը 52 սպորտային լրագրողների միջեւ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ն Ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը, բոլոր լրագրողները 2009 թ-ի լավագույն մարզիկ ճանաչեցին ծանրորդ Նազիկ Ավդալյանին:2009 թ-ի լավագույն մարզիկների տասնյակը ունի հետեւյալ տեսքը` 1. Նազիկ Ավդալյան (աշխարհի չեմպիոն, ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր) - 520 ձայն 2. Առաքել Միրզոյան (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության ծանրամարտի արծաթե մրցանակակիր) - 420 ձայն 3. Անդրանիկ Հակոբյան (աշխարհի առաջնության բռնցքամարտի արծաթե մրցանակակիր) - 355 ձայն 4. Տիգրան Գ. Մարտիրոսյան (աշխարհի առաջնության ծանրամարտի արծաթե մրցանակակիր) - 310 ձայն 5. Ռոման Ամոյան (աշխարհի առաջնության հունա-հռոմեական ոճի արծաթե մրցանակակիր) - 271 ձայն 6. Հռիփսիմե Խուրշուդյան (աշխարհի եւ Եվրոպայի առաջնության ծանրամարտի բրոնզե մրցանակակիր) - 242 ձայն 7. Արսեն Ջուլֆալակյան (Եվրոպայի առաջնության հունա-հռոմեական ոճի չեմպիոն) - 191 ձայն 8. Հովհաննես Դավթյան (աշխարհի առաջնության ձյուդոյի բրոնզե մրցանակակիր) - 183 ձայն 9. Յուրի Պատրիկեեւ (Եվրոպայի առաջնության հունա-հռոմեական ոճի չեմպիոն) - 148 ձայն 10. Լիլիթ Մկրտչյան (Եվրոպայի շախմատի առաջնության արծաթե մրցանակակիր) - 65 ձայն Լավագույն թիմը` հունա-հռոմեական ոճի հավաքականն է, որը Աշխարհի գավաթի մրցաշարում զբաղեցրել է 3-դ տեղը եւ 3 տեղը Եվրոպայի առաջնությունում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |