Հայ խաղաղապահների գործուղումն Աֆղանստան չի անդրադառնա ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների դրա15 դեկտեմբերի 2009 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայ խաղաղապահների գործուղումն Աֆղանստան չի անդրադառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ-ի) հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների վրա: Այդ մասին Երեւան-Մոսկվա «ՀԱՊԿ` գործունեության արդյունքները 2009թ. երկրորդ կիսամյակում եւ 2010 թվականի հեռանկարները» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ըստ Բորդյուժայի, եթե Հայաստանն որոշի խաղաղապահներ գործուղել Աֆղանստան, նշանակում է, դրա համար պատճառներ կան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սխալ է համարել այնպիսի համակարգի ձեւավորումը, որի դեպքում ՀԱՊԿ անդամները զրկված էին գործողությունների ազատությունից: Ն.Բորդյուժան նաեւ ընդգծել է, որ կազմակերպության բոլոր անդամ երկրները կարող են համագործակցել բոլոր կառույցների հետ եւ ազատ որոշումներ կայացնել, որոնք չենք հակասի ՀԱՊԿ պարտավորություններին: Նշենք, որ հայ զինծառայողներն Աֆղանստան են մեկնելու 2010 թվականի սկզբին: Հայ խաղաղապահների զորակազմը կընդգրկվի գերմանական ստորաբաժանման կազմում եւ կենթարկվի ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը: Հայ խաղաղապահների խնդիրն է լինելու Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |