Թբիլիսիի պետական համալսարանի մասնաճյուղ Ջավախքում15 փետրվարի 2002 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան Պետական համալսարանի ռեկտոր ակադեմիկոս Ռ. Մետրեվելու փետրվարի 7- ի հրամանով, Ախալքալակում բացվել է Թբիլիսիի պետական համալսարանի Ջավախքի մասնաճյուղ: Ըստ ռեկտորի հրամանի մասնաճյուղի կազամավորման աշխատանքները ժամանակավորապես ղեկավարելու է Թբիլիսիի պետական համալսարանի Ախալցխայի մասնաճյուղի տնօրեն Մերաբ Բերիձեն: Ախալքալակի շրջանային վարչության նախագահ Արտուշ Համբարձումյանի հավաստմամբ, Թբիլիսիի Պետական համալսարանի Ախալքալակի մասնաճյուղի կազամավորումից հետո, մասնաճյուղի տնօրենը անպայման կլինի Ախալքալակից: Պարոն Համբարձումյանը նաեւ նշեց, որ դասախոսությունների համար մասնագետներ են հրավիրվելու Երեւանից եւ Թբիլիսիի բուհերից: Խոսելով Թբիլիսիի Պետական համալսարանի մասնաճյուղի նշանակության մասին Ա.Համբարձումյանը կարեւորում է այն, որ մասնաճյուղը եւս մի խթան է երիտասարդությանը հայրենի հողին կապելու: Վարչության նախագահի կարծիքով, մասնաճյուղի ստեղծումը օգտակար կլինի նաեւ Ջավախքում վրացերեն լեզվի ուսուցումը ավելի արդյունավետ կազմակերպելու առումով: Այս տարվա մարտից սկսվելու են մասնաճյուղի նախապատրատական դասընթացները: Սեպտեմբերի մեկին սկսվող նոր ուսումնական տարում մասնաճյուղն իր դռները կբացի 280 առաջին կուրսեցիների համար, 140 անվճար հիմունքներով, 140 վճարովի, որոնք կարող են սովորել հայ-վրացական բանասիրության, իրավաբանական, օտար լեզուների, տնտեսագիտական բաժիններում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |