Ստեփան Դեմիրճյան. Հավանաբար, ՍԴ-ն կորոշի, որ Արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը16 դեկտեմբերի 2009 - 15:23 AMT PanARMENIAN.Net - «Մենք դեմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացին, քանի որ այդ մերձեցումը չի կարող իրականացվել հայ ժողովրդի արժանապատվության հաշվին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ Դեմիրճյանի, Հայ-թուրքական արձանագրություններում առանձնապես մերժելի է պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման մասին կետը, որն ուսումնասիրելու է Հայոց ցեղասպանության փաստը: Անդրադառնալով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում ուղղումներ կատարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը` ՀԺԿ նախագահը նշել է, որ դա յուրօրինակ պատասխան էր թուրք պաշտոնյաներին: «Այդ հայտարարությունից հարկավոր չէ ակնկալել, որ Հայաստանի նախագահը միակողմանի կարգով դուրս կգա հայ-թուրքական մերձեցման այս գործընթացից»,-ասելէ Դեմիրճյանը: Նա նաեւ հավելել է, որ, հավանաբար, ՀՀ ՍԴ-ն կորոշի, որ Արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման թեմային` Դեմիրճյանը նշել է,որ Թուրքիան Արձանագրությունների վավերացումը շաղկապում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, իսկ սահմանի բացումն առանց ղարաբաղյան կարգավորման, ըստ նրա, քիչ հավանական է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |