Աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադայից պատանի աստղագետները վերադարձել են ոսկի շահած

PanARMENIAN.Net - Հայ պատանի աստղագետներ Հայկ Հակոբյանն ու Հայկ Ստեփանյանն աստղագիտոթյան միջազգային 14-րդ օլիմպիադայից վերադարձել են հաղթանակած:



Երկու Հայկն էլ սովորում են Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցում եւ երկուսն էլ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, աստղագիտության ուսուցչուհի Մարիետա Գյուլզադյանի աշակերտներն են:



Օլիմպիադային մասնակցող 20 երկրների շարքում Հայաստանի ներկայացուցիչները գրավել են 2 ոսկե մեդալ, մյուս 4 ոսկե մեդալները հանձնվել են Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի ներկայացուցիչներին: Աստղագիտության միջազգային 14-րդ օլիմպիադայի արդյունքները լայնորեն լուսաբանում էին Չինաստանի ԶԼՄ-երը, որտեղ անցկացվում էր օլիմպիադան, սակայն Հայաստանում նոյեմբերի 17-ից մինչ օրս հայ պատանիների մասին ոչ մի խոսք չի ասվել:



Հայ պատանիները միջազգային օլիմպիադային առաջին անգամ մասնակցել են 1997 թ., որից հետո միջոցներ չլինելու պատճառով չեն մասնակցել մինչ 14-րդ օլիմպիադան: Այսօր այդ խնդիրը լուծված է. հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու համար հատկացվել է 44 մլն դրամ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---