Երեւանում ամփոփել են «ՀՀ-ում կրթական պրակտիկայի բարելավման» ծրագրի արդյունքները16 դեկտեմբերի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ն Երեւանում տեղի ունեցավ կլոր սեղան, որի ընթացքում ամփոփել են «ՀՀ-ում կրթական պրակտիկայի բարելավման» ծրագրի արդյունքները, որը կազմակերպվել է Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի կողմից:«ՀՀ-ում կրթական պրակտիկայի բարելավման» փորձնական ծրագիրը, մեկնարկել է 2009 թ-ի ապրիլի 1-ն եւ կավարտվի դեկտեմբերի 31-ն: «Ծրագրի նպատակն է ներմուծել փորձնական պրակտիկայի կազմակերպման մեխանիզմները: Ծրագրի շրջանակներում ուսանողները տարբեր գործատուների մոտ պրակտիկա անցան: Այս ծրագիրը կօգնի ուսանողներին աշխատանք գտնել», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է ծրագրի ղեկավար Գայանե Մարկոսյանը: Ծրագրում մասնակցում էին 25 գործատու եւ 91 ուսանող, որոնցից 15-ը գործատուների առաջարկով ընդունվել են աշխատանքի: Ծրագիրը իրականացվում է Եվրասիա աջակցության հիմնադրամի եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման ֆինանսական աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |