Թուրքիան չի դառնա Հայաստանի գործընկերը, մինչեւ չճանաչի Հայոց ցեղասպանությունը17 դեկտեմբերի 2009 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան չի կարող լինել մեր գործընկերը ոչ այսօր, ոչ էլ վաղը: Այդ չի լինի, մինչեւ նա չճանաչի Հայոց ցեղասպանությունը», - հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների հիմնական նպատակն ոչ թե գործընկերային հարաբերությունների հաստատումն է, այլ հայ-թուրքական սահմանի բացումը:Պատասխանելով այն հարցին թե ինչու ՀՀ նախագահը չի պատասխանում թուրքական կողմի հայտարարությունների, Գալուստ Սահակյանը ասել է, որ այդ փաստը չի խոսում նախագահի թուլության մասին, այլ ընդհակառակը: «Սերժ Սարգսյանի մոտ մեծ թիմ է, որի օգնությամբ նա առաջ է տանում Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարը», - ընդգծել է Նա: ԸՆդ որում նա նշել է, որ Թուրքիայի վարչապետը այլեւս չի կարող ղեկավարել իր թիմը, որը թուրքական խորհրդարանում մեծամասնությունն է կազմում: «Եթե Էրդողանը չի կարող այլեւս լուծել իր առջեւ ծառացած խնդիրների հետ, ապա նա պետք է հրաժարական տա», - ասել է պ-ն Սահակյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |