ՀՀԿ-ն դատապարտում է իր պատգամավորներին, որոնք հանդես էին եկել ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի17 դեկտեմբերի 2009 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հանրապետակն կուսակցության պատգամավորները, որոնք իրենց ստորագրություններն էին դրել Հայաստանի նախագահին ուղղված նամակի տակ, արդեն դատապարտվել են մեր կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, այդ ակցիայով ՀՀ ԱԺ պատգամավորները վարկաբերկում են Սասուն Միքայելյանին որպես անձի: «Եթե Միքայելյանն իրոք լուրջ խնդիրներ ունենար, նա ինքն անձամբ կդիմեր ՀՀ նախագահին»,-ասել է Սահակյանը: Ընդ որում նա նշել է, որ եթե այս նամակի նախաձեռնողներին իրոք հետաքրքրեր ստորագրությունների քանակը, նրանք ուղղակի կդիմեին «Ժառանգությանը»: «Դա ընդամենը հերթական սադրանքն էր, որն անհաջողությամբ ավարտվեց»,-ասել է Սահակյանը: Նա նաեւ հավելել է, որ իր նամակով պատգամավորներն ավելի են վատթարացնում Միքայելյանի վիճակը: Նա նաեւ ընդգծել է, որ Միքայելյանին հեռացրել են խմբակցությունից իր քաղաքական հայացքների համար: «Ես չեմ կարող Միքայելյանին հանցագործ համարել, սակայն քաղբանտարկյալ եւ չեմ համարում»,-ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Գ.Սահակյանը հաղորդել է, որ Միքայելյանը դեկտեմբերի 16-ին վիրահատվել է եւ նրա առողջությունը կվերականգնվի 6-7 օրից: ՀՀ ԱԺ 21 պատգամավորներ (հիմնականում ՀՀԿ-ից եւ «Բարգավաճ Հայաստանից») բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով ազատ արձակել Ս.Միքայելյանին: Խորհրդարանականները նշում են, որ նախկին պատգամավոր, այժմ բանտարկյալ Սասուն Միքայելյանը, լուրջ խնդիրներ ունի առողջության հետ եւ բանտային պայմանները կարող են վատթարացնել նրա վիճակը: Նամակում ասվում է, որ պատգամավորները խնդրում են ՀՀ նախագահին ներում շնորհել պատգամավորին անկախ այն բանից, թե ինչի համար է նա ձերբակալվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |