Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը խորանում է17 դեկտեմբերի 2009 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ից 17-ը Երեւանում անցկացվեց ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 4-րդ նիստը` հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ: Նիստի շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինը ստորագրեցին «ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ռազմական նշանակության արտադրանքը երրորդ երկրներ արտահանելիս փոխգործակցության մասին» համաձայնագիրը: Ստորագրման արարողությանը նախորդած իր ելույթում պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ այս համաձայնագրի ստորագրումը կարեւոր նշանակություն ունի հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման համար, կնպաստի երկու պետությունների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |