Երեւանում տեղի ունեցավ «Ձմեռային փառատոն Հայաստան 2009»-ի հանդիսավոր բացման արարողությունը17 դեկտեմբերի 2009 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգային ծրագրով նշանավորվեց «Ձմեռային փառատոն Հայաստան 2009»-ի հանդիսավոր արարողության բացումը: Փառատոնը կշարունակվի մինչեւ հունվարի 6-ը: Այն կազմակերպվել է «Կանաչաստան» հասարակական կազմակերպության կողմից:Ձմեռային փառատոնի նպատակն է ստեղծել ձմեռային տոների ավանդույթ, որոնք կզարդարեն մռայլ առօրյան: Ինչպես հայտնել է «Կանաչաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը, փառատոնի շրջանակներում, դեկտեմբերի 18-ն Սիրահարների պուրակում տեղի կունենա եղեւնիների ցուցահանդես եւ Ձմեռային երթ: Դեկտեմբերի 19-ն փառատոնի կազմկոմիտեն ցուցահանդեսում կներկայացնի հայկական Ձմեռ Պապի` Կաղանդ Պապի կերպարի լավագույն ճեպանկարները: Իսկ Սբ. Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ, հնարավոր կլինի տեսնել Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին «Կենդանի մսուր» ներկայացումը, որը կտեւի 20 րոպե: Փառատոնի շրջանակներում նաեւ կկազմակերպվի Ձմեռվա խաղեր եւ հայկական ճաշատեսակների ցուցահանդես: Փառատոնը անցկացվում է երրորդ անգամ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |