Հայաստանում հարկային ստուգումների նոր համակարգ կներդրվի17 դեկտեմբերի 2009 - 20:15 AMT PanARMENIAN.Net - «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան Հայաստանի կառավարությունը որոշել է հաստատել հարկային մարմնի կողմից ռիսկային չափանիշների հիման վրա պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի կիրառման կարգը` համաձայն հավելվածի: Որոշումն ուժի մեջ կմտնի 2010թ. հոկտեմբերի 1-ից եւ կվերաբերի այդ ամսաթվից հետո հրապարակված ստուգման հանձնարարագրերով իրականացվող ստուգումներին: Նոր համակարգի ներդրումը պայմանավորված է հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրով նախատեսված գործողությունների իրականացմամբ: Նպատակը հարկային ստուգումների նոր քաղաքականության ներդրումն է, որը հնարավորություն կտա կրճատել հարկերի հավաքագրման ծախսերը, նպատակային եւ հասցեական օգտագործել հարկային ռեսուրսները, ապահովել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության օբյեկտիվությունը, կրճատել հարկ վճարող եւ հարկային մարմին շփումները:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |