Սերժ Սարգսյան. «Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ հարաբերությունների զարգացմամբ»17 դեկտեմբերի 2009 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Մայքլ Բորգ Հանսը (նստավայրը` Կիեւում) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեց իր հավատարմագրերը: Հայաստանի նախագահը շնորհավորեց դեսպանին նոր նշանակման առիթով եւ նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Դանիան փոխգործակցության լավ հեռանկարներ ունեն նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում: Հայաստանի նախագահի հետ համաձայնելով, Դանիայի դեսպանն ասել է, որ դա իր երկրի կառավարության նպատակներից է: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ ամրապնդելու Հայաստանի եւ Դանիայի միջեւ հարաբերությունները: Տնտեսության բնագավառում գործակցության համար որպես հնարավոր ուղղություններ Մայքլ Բորգ Հանսը նշել է գյուղատնտեսության, էներգետիկայի արդյունավետ կառավարման եւ օգտագործման ոլորտները, որտեղ Դանիան մեծ փորձառություն ունի եւ կարող է օգնել Հայաստանին: Սերժ Սարգսյանն ու Մայքլ Բորգ Հանսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ: Այդ համատեքստում Հայաստանի նախագահը գոհունակությամբ ընդգծել է Հարավային Կովկասի հիմնախնդիրների նկատմամբ Դանիայի հավասարակշիռ դիրքորոշումը: Կողմերը համակարծիք էին այն հարցում, որ յուրաքանչյուր խնդրի կարգավորման լավագույն ճանապարհը երկխոսությունն ու համագործակցությունն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |