ՀՀ ԱԺ-ում կանանց հարցերով միջկուսակցական խորհրդատվական մարմին կստեղծվի17 դեկտեմբերի 2009 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին կին-պատգամավորները` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարինե Աճեմյանը, Գոհարիկ Ենոքյանը, Հեղինե Բիշարյանը, Ռուզաննա Առաքելյանը, Լիլիթ Գալստյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Անահիտ Բախշյանը:Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկեցին նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ եւ Բրիտանական խորհրդի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված համագործակցության ծրագրերը: Խորհրդակցության մասնակիցները համաձայնեցին, որ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներն ապահովելու, ինչպես նաեւ նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ ԱԺ նախագահին առընթեր ստեղծել կանանց հարցերով խորհրդատվական միջկուսակցական մարմին: Քննակվեցին այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներն ապահովելու բնագավառում միջազգային փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը: Ամփոփելով խորհրդակցությունը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ամփոփել այս ուղղությամբ կատարվող աշխատանքները 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |