Էդվարդ Նալբանդյանն իր դանիացի պաշտոնակցին Հայաստան հրավիրեց17 դեկտեմբերի 2009 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան (նստավայրը` Կիեւ) Միքայել Բորգ-Հանսենին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Հանդիպման ընթացքումնախարարՆալբանդյանը շնորհավորեցդեսպան Բորգ-Հանսենին պարտականությունների ստանձնմանկապակցությամբեւ ասաց, որ արտգործնախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում: Վերհիշելով հունիսին Կորֆույում Դանիայի ԱԳ նախարար Պեր Ստիգ Մյոլլերի հետ ունեցած հանդիպումն ու երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները` Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարեւոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների կատարման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց իր դանիացի գործընկերոջն ուղղված Երեւան այցելելու հրավերը: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բորգ-Հանսենն ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա խթանել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը, տարածաշրջանային մի շարք խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |