Էդիկ Բարսեղյան. Մենք ցանկանում ենք խուսափել վերջերս Պերմում տեղի ունեցած իրադարձությունների կրկնությունից Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանում գործում է 63 հրշեջ-փրկարարական բրիգադ: Յուրաքանչյուր մարզում կա արագ արձագանքման բրիգադ, կազմված 10-15 հոգուց, ինչպես նաեւ 110 փրկարար, որոնք պատրաստ են անհրաժշետության դեպքում օգնության հասնել նաեւ արտերկրում տեղի ունեցած աղետների ժամանակ, օրինակ, Թուրքիայում կամ Իրանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի Փրկարար ծառայության պետ Էդիկ Բարսեղյանը:



Չնայած, որ ինչպես տարերային, այնպես էլ ոչ տարերային աղետների քանակը վերջի տարիներին նվազել է, սակայն դա առիթ չի հանդիսանում զգոնությունը կորցնելու համար, ասել է Էդիկ Բարսեղյանը: Նա նշել է, որ Երեւանում կանցկացվի 500 օբյեկտների մոնիտորինգ, որտեղ նախատեսվում են ամանորի միջոցառումներ: «Մենք ձեռնարկում ենք այդ միջոցները` խուսափելու համար վերջերս Պերմում տեղի ունեցած իրադարձությունների կրկնությունից Հայաստանում»,-ասել է Բարսեղյանը:



2009թ. դեկտեմբերի 4-ին Պերմի «Կաղ ձի» գիշերային ակումբում հրդեհ բռնկվեց: Այդ պահին ակումբում հարյուրավոր մարդիկ կային: Դեկտեմբերի 16-ի դրությամբ 150 մարդ է զոհվել շմոլ գազից եւ այրվածքներից: 80-ը գտնվում են Մոսկվայի, Պետերբուրգի, Պերմի եւ Չելյաբինսկի հիվանդանոցներում: Հրդեհի պատճառը պիրոտեխնիկայի հետ սխալ վարվելն է:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---