Քարամյան եղբայրների թիմը` ռումինական «Տիմիշոարան» իր միակ հաղթանակն է տարել Եվրոպայի լիգայի խմբային փուլում18 դեկտեմբերի 2009 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ռումինական «Տիմիշոարան», որտեղ հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ Արման ու Արտավազդ Քարամյանները, Եվրոպայի լիգայի խմբային փուլում հաղթել է Զագրեբի «Դինամոյին» 2:1 հաշվով: Սակայն առաջին հաղթանակը A խմբում հյուրերին ոչինչ չտվեց` նրանք 4-րդ տեղում են 5 միավորով: Խաղի բոլոր գոլերը խփել են «Տիմիշոարայի» ֆուտբոլիստները, 67-րդ եւ 84-րդ րոպեներին աչքի ընկան հարձակվողներ Գեորգե Բուկուրն ու Դորին Գոգան, իսկ 80-րդ րոպեին գնդակն իր դարպասն ուղղարկեց պաշտպան Քրիստիան Սկուտարուն: A խմբից ուղեգրեր են նվաճել Բելգիայի «Անդերլեհտը» եւ Հոլանդիայի «Այաքսը»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |