ԼՂՀ բնակիչներն իրենց համարում են ոչ միայն հայեր, այլեւ Ղարաբաղի հայեր18 դեկտեմբերի 2009 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայաստանյան կենտրոնը (ACNIS) կազմակերպել էր կլոր սեղան, որի ընթացքում Թուրինի համալսարանի դասախոս, իտալացի գիտնականԼուկա Գուիդուչին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ուսումնասիրությունները: «45 օրվա ընթացքում, որ ես անցկացրեցի Ղարաբաղում, փորձում էի հասկանալ այնտեղ ապրող մարդկանց մենթալիտետը», - ասաց Գուիդուչին: Նա նաեւ նշեց, որ նախքան ԼՂՀ ժողովրդի այսօրվա բնակիչների կյանքն ուսումնասիրելը, պետք է անցյալը հասկանալ, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել Ղարաբաղի այսօրվա իրավիճակի վրա: «Ղարաբաղյան պատերազմը խստորեն ազդել է բնակչության բնավորության վրա: Այն Ղարաբաղի ժողովրդի պատերազմն էր. հայերի պատերազմը, որոնք ապրում են Ղարաբաղում», - նշել է Լուկա Գուիդուչին, ավելացնելով, որ տեղի ունեցած պատերազմը հատուկ նշանակություն ունի Ղարաբաղի բնակչության համար, քանի որ այն անկախության համար մղված պատերազմ էր: Միաժամանակ նա ընդգծեց, որ ԼՂՀ բնակիչները իրենց ոչ միայն հայեր են համարում, այլեւ Ղարաբաղի հայեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |