Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ծրագրերի շրջանակներում ստորագրվել են երկու պայմանագիր18 դեկտեմբերի 2009 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր, դեկտեմբերի 18-ին, ժ.15:30-ին ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա 2 պայմանագրի ստորագրում Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի շրջանակներում: Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման պայմանագիրը (փաթեթ 1) կստորագրվի «Սահակյանշին» ՓԲԸ-ի (Հայաստան) հետ, իսկ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման 1-ին փաթեթը` «Երեւանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի եւ «Կամուրջշին» ՓԲԸ համատեղ կոնսորցիումի հետ: Ստորագրման արարողությունը կհաջորդի նույն օրը կայանալիք ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման խորհրդի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի ներկայացվելու է ՀՄՀ-Հայաստան ծրագրի հաջորդ եռամսյակային ֆինանսական հայտը: Ստորագրման արարողությանը կմասնակցի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ինչպես նաեւ Կառավարման խորհրդի այլ անդամներ, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի, ԱՄՆ դեսպանատան եւ Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի - կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |