Սանտա Կլարիտայում հայկական եկեղեցի է բացվել

PanARMENIAN.Net - Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքում բացվել է Սբ.Սարգիս հայկական եկեղեցին: «Մեզ համար շատ կարեւոր է ունենալ մի վայր, որտեղ կարող են հավաքվել շուրջ 600 հայկական ընտանիքները: Այժմ, երբ մենք մեր եկեղեցին ունենք, մենք կկարողանանք ավելի շատ շփվել միմյանց հետ»,-ասել է թեմի առաջնորդ Ուիլլ Սիմոնյանը:



2004թ. ի վեր հինգ տեղաբնակներ նախաձեռնեցին հայկական եկեղեցու բացումը Սանտա Կլարիտայում: «Մենք գտնում ենք, որ հայերը պետք է առավել ներկայացված լինեն Սանտա Կլարիտայում»,-հայտարարել է թեմական խորհրդի գանձապահ Հարրի Սողոմոնյանը:



5000 քառակուսի մետր մակերեսով Սբ.Սարգիսի եկեղեցին գտնվում է Կանզաս-սիթի փողոցում: Ինչպես նշել է Սիմոնյանը, եկեղեցին կարող է դառնալ այն վայրը, որտեղ երեխաները կկարողանան հայերեն սովորել, հաղորդում է Santa Clarita Valley News-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---