ANCA- ն խիստ քննադատության է ենթարկել Հայերի ցեղասպանության մասին ԱՄՆ լռությունը21 դեկտեմբերի 2009 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ Սենատի հանձնաժողովների ուշադրությունն է հրավիրում այն բանի վրա, թե ինչպես Ամերիկայի քաղաքագետների անկարողությունը` ցեղասպանություններին դիմակայելու հարցում նպաստեց մարդկության դեմ հանցագործությունների շարունակականությանը: Այս մասին ասված է PanARMENIAN.Net -ին ուղարկած ANCA -ի հայտարարության մեջ: «Մենք` որպես Ցեղասպանության մասին Կոնվենցիան ստորագրած կողմ, ստանձնելով եւ ուշադրության արժանացնելով բարոյական եւ իրավական պարտավորությունները, զարմացած ենք, որ վերջին ժամանակներում Վաշինգտոնն իրեն դրսեւորում է որպես Հայերի ցեղասպանության ժխտման Թուրքիայի կազմակերպած քարոզարշավի մասնակից: Վաշինգտոնը նույնիսկ օգնել է Թուրքիային թաքցնելու այն հանցագործությունները, որոնք «Ցեղասպանության մասին» կոնվենցիայի մշակման հիմնական գործառույթներից էին դարձել», - գրել է ANCA -ի կառավարության հետ կապի պատասխանատու Քեյթ Նահապետյանը հայտարարության մեջ, որը ներկայացվել է Սենատի մարդու իրավունքների իրավական ենթահանձնաժողովին` «Մարդու իրավունքների պայմանագրերի ԱՄՆ կատարման» լսումների շրջանակներում: Նահապետյանի ցուցմունքներում նշվում է նաեւ, որ Հայերի ցեղասպանության հարցում ԱՄՆ լռությունը խրախուսում է այլ երկրներին ցեղասպանություն իրագործելու, եւ վիժեցնում է Վաշինգտոնի ու միջազգային ընկերությունների ջանքերը` ուղղված ապագայում ցեղասպանությունների կանխմանը: Քեյթ Նահապետյանի կարծիքով, դրա վառ ապացույցը Սուդանում ցեղասպանության ժխտման քաղաքականությունն էր: Սուդանը հետեւում է Թուրքիայի մարտավարությանը, եւ այդ հանգամանքը մերձեցնում է այդ երկու երկրներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |