Հայկական «Դե ֆակտո» ամսագիրը տարվա մարդ է ճանաչել Գագիկ Ծառուկյանին21 դեկտեմբերի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին բավարարել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրապարակավ ներողությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հայրապետյանի պատասխանը մեզ բավարարում է»,- ասաց նա:Մամլո ասուլիսի ընթացքում «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը հաղորդեց, որ «Դե ֆակտո» ամսագիրը Գագիկ Ծառուկյանին տարվա մարդ է ճանաչել, եւ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանին հատուկ մրցանակ հանձնեց: Նրա խոսքով, ամսագիրը հենց Գագիկ Ծառուկյանին ընտրեց, քանի որ նա միակ մարդն է, որը Հայաստանում հաջողության հասավ գրեթե բոլոր նախաձեռնություններում: Ընդ որում, Զոհրաբյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը չկարողացավ ներկա լինել միջոցառմանը, քանի որ շտապ Մոսկվա է մեկնել կապված Օլիմպիական կոմիտեի գործերի հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |