2010-ին «Յունիբանկը» 9 նոր մասնաճյուղ կբացի

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով գործունեության ծավալների աճը` «Յունիբանկը» որոշել է 2010-ի ընթացքում ինը նոր մասնաճյուղ բացել, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ծրագրվում է մասնաճյուղեր բացել Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Դավիթաշեն համայնքներում, ինչպես նաեւ Արարատ, Տաշիր, Ագարակ, Սպիտակ ու Նոյեմբերյան քաղաքներում:



«Նոր մասնաճյուղերի բացման վայրերն ընտրվել են` հաշվի առնելով տվյալ քաղաքում կամ համայնքում այս կամ այն բանկային ծառայության պահանջարկը բնակչության մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Այսօրվա դրությամբ «Յունիբանկի» մասնաճյուղային ցանցը 34 մասնաճյուղ ունի, որոնցից մեկը` «Զվարթնոց» մասնաճյուղը շուրջօրյա է աշխատում, առանց հանգստյան օրերի:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---