Դեկտեմբերի 25-ին The Club-ում կկայանա 12 բարդերի երգերից բաղկացած երաժշտական ալբոմի շնորհանդեսը21 դեկտեմբերի 2009 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին The Club-ում կկայանա երաժշտական ալբոմի շնորհանդես, որի մեջ ներառված են 12 հեղինակ-կատարողների` Ռուբեն Հախվերդյանի, Վախթանգ Հարությունյանի, Էդուարդ Զորիկյանի, Արմինե Հայրապետյանի, Ռուբեն Բագրատունու եւ այլոց 16 երգեր: «Bclub «Հեղինակային երգերի ալբոմ N1» այս ձայնասկավառակը 12 հեղինակ-կատարողների համատեղ ներկայանալու առումով աննախադեպ է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց կատարողներից մեկը` Բարդ-ակումբի ղեկավար Վախթանգ Հարությունյանը: Նրա նախաձեռնությամբ յուրաքանչյուր ուրբաթ The Club-ում հեղինակային երգի երեկոներ էին անցկացվում, ինչը հիմք ծառայեց ձայնասկավառակի ստեղծման համար: Շնորհանդեսի ընթացքում հեղինակ-կատարողները կներկայացնեն 2009-ի իրենց ստեղծագործական ուղին, կամփոփեն հնգամսյա համերգաշրջանը եւ կներկայացնեն 2010-ի ծրագրերը: Շնորհանդեսիցհետո տեղի կունենա Բարդ-ակումբիայստարվավերջին համերգը զանազան հեղինակ-կատարողների մասնակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |