«Հայաստան» Հիմնադրամը ամերիկահայ նկարիչ Վարազ Սամուելյանի անվան Մշակույթի կենտրոն է կառուցում Հայաստանում21 դեկտեմբերի 2009 - 18:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» Համահայկական Հիմնադրամն Արթիկ քաղաքում (Հայաստան) կառուցում է մշակույթի կենտրոն, որը կանվանվի ամերիկահայ նկարիչ-քանդակագործ Վարազ Սամուելյանի անունով: Նկարչի կտակի համաձայն, շինարարությունը ֆինանսավորելու է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը:550 քառ. մ ընդհանուր մակերեսով շենքի առաջին հարկում կտեղակայվեն հանդիսությունների դահլիճը, ցուցասրահը, համակարգչային սենյակը, շախմատի ու ժամանցի սրահը, երկրորդ հարկում` կերպարվեստի եւ երաժշտական խմբակների դասարանները: Վարպետի կտավների ու քանդակների մշտական ցուցադրությունն առանձնակի գրավչություն կհաղորդի կենտրոնին: Վ. Սամուելյանը հայրենական թեմաներով մի շարք կտավների եւ քանդակների հեղինակ է, այդ թվում է նաեւ Վիլյամ Սարոյանի հուշարձանը, որը գտնվում է Ֆրեզնոյում: Ինչպես հաղորդում է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մամլո ծառայությունը, ներկա պահին ընթանում են տանիքի ծածկման աշխատանքները, որոնց կհաջորդեն դռների ու պատուհանների տեղադրման եւ ներքին հարդարման աշխատանքները: Կենտրոնը կառուցվում է Արթիկի վարդագույն սրբատաշ տուֆով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |