Ադրբեջանական լրատվամիջոցները չեն դադարում զարմացնել ապատեղեկատվությամբ21 դեկտեմբերի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները չեն դադարում զարմացնել տարածած ապատեղեկատվության հանճարեղությամբ: Սկզբում ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածում այն մասին, որ «մոտ 50 տարեկան հայուհի» ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի Աղդամի ուղղությամբ փորձել է Ադրբեջանի կողմն անցնել:«Անցնելով շփման գիծը` կինը մոտեցավ Ադրբեջանի ԶՈՒ դիրքերին: Այդ պահին հրադադարի ռեժիմը խախտվեց, եւ կինը տեղում շունչը փչեց»,- գրում էին ադրբեջանական ԶԼՄ-ները` ղարաբաղյան կողմին մեղադրելով կնոջ մահվան համար: ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքեց այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ հաղորդվեց, որ սպանված կինը Սադաղեթ Փաշա-գըզը Մամեդովա անունով ադրբեջանուհի է եղել, որը երկու օր առաջ դուրս է եկել տնից ու այլեւս չի վերադարձել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |